Կոնգրեսական Շիֆը հույս ունի, որ Հայաստանի վերջին զարգացումները կստանան խաղաղ հանգուցալուծում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսական Շիֆը մասնավորապես նշել է. «Ուշադրությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում ընթացող զարգացումներին: Հույս ունեմ՝ դրանք կստանան խաղաղ հանգուցալուծում: Օրենքի գերակայությունը պետք է շարունակի գերիշխել, որ հնարավոր լինի բացառել նախկինում տեղի ունեցած բռնությունների դեպքերը»: Ադամ Շիֆը նշել է, որ իրեն այս ամենը մտահոգում է նաեւ այն տեսանկյունից, որ շփման գծում արդեն կա հնարավոր բռնության վտանգ. «Բավարար քանակությամբ արտաքին խնդիրներ կան: Ուստի պետք է վստահ լինենք, որ ներքին խնդիրները կհանգուցալուծվեն ժողովրդավարության սկզբունքների եւ օրենքի գերակայության հարգմամբ: |
«Խնդրի լուծումը Երևանում է»․ Անժելա Էլիբեգովա
6117:00«Իրական թեման կարողացան հմուտ կերպով թաղել քարոզչական հիստերիզմով»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6516:36«Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել պայքարից»․ Գեղամ Մանուկյան
8116:06«Սա է Ալիևի ու Նիկոլի նպատակը»․ Գագիկ Համբարյան
7813:18«Սա կլինի Հայաստանի ավարտը»․ Միհրան Պողոսյանի կուսակցության հայտարարությունը
8712:18«Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է»․ Նարեկ Սամսոնյան
9610:06