«Վաղը գործողությունները կշարունակվեն նույն մարտավարությամբ, փոխվում է միայն հանդիպման ժամը»
«Վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն մարտավարությամբ: Մենք պետք է շրջափակենք մայրուղիները, փողոցները, պետական շինությունները: Դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր առջև փակ դռներ չեն կարող լինել: Դուք եք տերը այս երկրի»,- Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Փոփոխվել է միայն գործողությունների ժամը: Այն կտեղափոխվի ժամը 10-ին: «Ես ձեզ սապասում եմ Ֆրանսիայի հրապարակում: Մեր ցանցային մարտավարությունը շատ կարևոր է: Եթե ինչ-որ մեկն ավելի շուտ կգա ու կզգա, որ մոտակայքում ինչ-որ մարդիկ կան կասկածելի, դուք ուղղակի զբոսնեք, որովհետև մենք այսօր հասկացանք, որ եթե քիչ ենք, կարող են բոլորիս բերման ենթարկել, իսկ երբ հազարներով ենք՝ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կոչ արեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին՝ Հայաստան ու վերջ տալ մաֆիային. «Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան»,- ասաց նա: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54