Երևանում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ և առկա է վառելիքի արտահոսք: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ավետիսյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև ժամանել է թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջները հատուկ փրփուր են օգտագործել բենզալցակյանի վրա, քանի որ բենզինի ուժեղ արտահոսք էր սկսվել, երբ Mercedes մակնիշի 35 DN 793 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կառլեն Բաղդասարյանը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել բենզալցակայանի կրպակի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, Կ. Բաղդասարյանը, ավտոմեքենայի ուղևորը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին այդ պահին օգնություն է ցուցաբերել նաև Երևանի բնակիչ, 17-ամյա Էդգար Մանուկյանը, ով անցնելիս է եղել այդ պահին և նկատելով վիրավորներին՝ օգնության ձեռք է մեկնել, ինչի ժամանակ էլ վնասվածք է ստացել: Նրան նույնպես տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36