Տավուշի մարզում ականի պայթյունից 3 հոգի հոսպիտալացվել է
Երեկ՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է և 37-ամյա Արամ Դ.-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետևանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։ |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36