«Տուբերկուլյոզ հիվանդությունն աճելու միտում ունի. Հայաստանում այն 33-37% է կազմում». մասնագետ
«Տուբեկուլյոզով հիվանդների թիվը 2017թ. վերջին տվյալներով 195 է. նրանք այն մարդիկ են, ովքեր վերադարձել են արտագնա աշխատանքից: Պատկերացրեք, թե ինչպիսի երկրաչափական պրոգրեսիայի հետ գործ ունենք, եթե հաշվենք, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է վարակել միջին հաշվով 5-10 հոգու»,- այս մասին տեղեկացրել է ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայան: Մասնագետը նշել է, որ տուբերկուլյոզն արմատախիլ անելու ճանապարհին դեռևս չհաղթահարված խնդիրներ կան. դա, ըստ նրա, գաղթն է: «Այդ հիվանդությունն աճելու միտում ունի: Վերջին յոթ տարվա ընթացքում այն Հայաստանում աճել է մի քանի անգամ: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում տուբերկուլյոզ հիվանդությունը 33-37 % է կազմում: Յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով տուբերկուլյոզով հիվանդացել է մոտ 23 մարդ, մահացել՝ 1-ը»,- ասել է Լյուբով Նիկոլայան՝ հավելելով, որ նոր հայտնաբերված հիվանդների ընդհանուր թիվը 691 է, ինչը զգալի հարված է հասցնում բուժման արդյունավետությանը: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06