«Հանուն Հայաստան պետության» ճակատը համաժողովրդական ընդվզման կոչ է անում
«Հանուն Հայաստան պետության» ճակատը հայտարարություն է տարածել Սեֆիլյանի գործով դատավճռի վերաբերյալ. Սիրելի հայրենակիցներ Քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի շինծու գործի վերաբերյալ այսօր հրապարակված դատավճիռը, որը հրապարակվեց հանուն Հայաստանի Հանրապետության, առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է: Ռեժիմի պատվերը կատարող, խամաճիկ դատավորի՝ իր տերերի աննախադեպ լկտիությամբ ու քինախնդրությամբ թելադրված դատավճիռը դատավճիռ է բոլորիս նկատմամբ և ցուցադրումն է այն բանի, որ իշխանությանը կառչած ապօրինի ռեժիմը պատրաստվում է ապահովագրել իր անփառունակ իշխանավարումը՝ իրեն ընդդիմացող ցանկացած քաղաքացու հանդեպ գործ սարքելով և ազատազրկելով: Տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի օրենքի, ժողովրդավարության և արդարադատության հետ: Սերժ Սարգսյանը պարզապես հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդի՝ Արցախի ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ այն բանի համար, որ նա բացահայտեց ապրիլյան քառօրյա դավադիր պատերազմի մութ խորշերը քողարկող իր ստերը և 800 հեկտար տարածք կամովին թշնամուն թողնելու փաստը: «Հանուն Հայաստան պետության» ճակատը, խստորեն դատապարտելով ռեժիմի այս հերթական ապօրինությունն ու քաղաքական հալածանքի բացահայտ դրսևորումը, հայտնում է, որ չի ընկրկելու և շարունակելու է իր պայքարն ապօրինի, հայրենադավ ռեժիմի դեմ՝ հանուն Հայաստան պետության ինքնիշխանության վերականգնման և ժողովրդավարացման: Դիմում ենք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին բոլոր քաղբանտարկյալներին պաշտպանելու և ռեժիմի վրա ճնշումն ավելացնելու կոչով: Երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին առաջարկում ենք միացնել իրենց ձայնը մեր բողոքին և միանալ սկիզբ առնող համաժողովրդական ընդվզմանը ռեժիմի դեմ: «Հանուն Հայաստան պետության» ճակատ |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24