«Որևէ բան չի բացառվում». «Երկիր ծիրանի»-ի անդամները կարող են «Ֆեմեն»-ի պես անակնկալ մերկանալ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանը, որը Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողովին՝ անդամակցելու համար: «Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որևէ մեկը չկար, և որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որևէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք»,- ասել է Փոստանջյանը: Լուրեր կան, որ դուք մարտի 19-ի նիստին պատրաստվում եք ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ։ «Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, և ապա՝ պարզ չէ՞, որ մեզնից որևէ բան չի բացառվում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54