Մոսկվան պատասխանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
1107
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 15:20
Մոսկվան՝ ի պատասխան Վաշինգթոնի հավելյալ պատժամիջոցների, «սև ցուցակում» կներառի մի խումբ ամերիկացի գործիչների: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ընդ որում, դիվանագետի խոսքով, Ռուսաստանը կգործի՝ հավասարության սկզբունքից ելնելով: Ռյաբկովն ընդգծել է, որ պատրաստվող պատասխան միջոցները Մոսկվայի ընտրությունն ու Մոսկվայի մեթոդները չեն: «Մենք դա անում ենք ամերիկյան քաղաքական համառության և իրականությունն ընդունելու՝ ԱՄՆ-ի անպատրաստակամության պատճառով»,- ասել է Ռյաբկովը: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն երեկ թարմացրել էր «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքն՝ այդպիսով ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36