Պուտինը ռուս-բրիտանական հարաբերությունների ճգնաժամի հարցով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
1098
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 20:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որում քննարկվել է Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետաքննության հետ կապված իրավիճակը, հաղորդում է Ntv-ն: Մարտի 4-ին Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, հայտնաբերվել էին անգիտակից վիճակում, այժմ նրանք կոմայի մեջ են: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱԽ նիստի ժամանակ մանրամասն քննարկվել է ռուս-բրիտանական հարաբերությունների ճգնաժամը՝ «Սկրիպալի գործի» ֆոնին: Պեսկովը նշել է ԱԽ-ի դիրքորոշումը: «Խորհուրդը ծայրահեղ մտահոգված է: Իսկ Բրիտանիան, խորհրդի անդամների կարծիքով, ապակառուցողական և սադրիչ դիրքորոշում է զբաղեցրել»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54