1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային
1921 թվականի այս օրը՝ մարտի 15-ին, Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով 1915թ-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից էր: Սողոմոն Խաչատուրի Թեհլիրյանը ծնվել է 1896 թ., գ. Ներքին Բագառիճում (Էրզրումի նահանգի Դարանաղ գավառում), մահացել 1960 թ., Սան Ֆրանցիսկոյում: Թեհլերյանը ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, ժողովրդական վրիժառու: 1912 թ. ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը: Ուսումը շարունակելու նպատակով 1913 թ. մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մտել է գործող բանակ, կռվել Անդրանիկի գնդում: 1918 թ., մարտում վիրավորվելով, տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ Հյուսիսային Կովկաս: 1919 թ. մեկնել է Ստամբուլ: Զինվորագրվել է «Նեմեսիս» գործողության իրականացմանը: 1919-20 թթ. երիտթուրքերի դատավարությունն ավարտվել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթին հեռակա մահվան դատապարտելու վճռով: Պատիժը իրագործելու նպատակով Թեհլիրյանը, անպատիժ մնացած Թալեաթին հետևելով, անցել է մի շարք երկրներ և, վերջապես, 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում սպանել նրան: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թեհլիրյանին, իսկ գերմանական մամուլը պահանջել դատ հարուցել Թուրքիայում գերմանացի դեսպան Հ. Վանգենհայմի դեմ՝ հայկական կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24