«Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են
398
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 22:22
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները»,- այս մասին նշված է նախագահի հրամանագրում: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Օհանյանն առողջական խնդիրներ ունի: Տեղեկացնենք, որ նա քննում էր «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը: |
Շրջանառվող տեղեկությունները սուտ են․ ՀՀ ՊՆ
140Երեկ, 00:48ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
14003.05.2024, 18:18Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
20802.05.2024, 12:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
9902.05.2024, 09:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
10501.05.2024, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
15130.04.2024, 22:24