Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ և ձախ) և 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում: Աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք լինել առավել ուշադիր և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտներին: |
Շրջանառվող տեղեկությունները սուտ են․ ՀՀ ՊՆ
140Երեկ, 00:48ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
14003.05.2024, 18:18Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
20802.05.2024, 12:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
9902.05.2024, 09:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
10501.05.2024, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
15130.04.2024, 22:24