Լավրովն սպառնացել է ԱՄՆ-ին ծանր հետևանքներով
Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների հետևանքներն ամենածանրը կլինեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ 2017թ. ապրիլին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործման մասին հաղորդագրությունների հայտնվելուց հետո իրեն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու խնդրել աջակցել այդ վայր փորձագետներ ուղարկելու համար հասանելիություն ստանալու հարցում: «Մենք համաձայնության ենք եկել Դամասկոսի հետ այն մասին, որ հասանելիությունը պետք է տրամադրվի: Երբ մենք այդ տեղեկությունը փոխանցեցինք Վաշինգթոնին, նրանք ասացին. «Շնորհակալություն, այլևս պետք չէ», և հենց այդ ժամանակ հարված հասցրեցին այդ շրջանի օդանավակայանի ուղղությամբ»,- ասել է Լավրովը: Այդ իսկ պատճառով, Լավրովի խոսքով, հերթական նման դեպքը ծանր հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար: «ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան դա հիանալի հասկանում է»,- հավելել է Լավրովը: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48