Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց հարսանիքին 1000-ից ավելի «հասարակ մահկանացուների» են հրավիրել
![]() Բրիտանացի արքայազն Հարին և նրա հարսնացուն՝ դերասանուհի Մեգան Մարքլն իրենց հարսանիքին հազարավոր բրիտանացիների են հրավիրել: Հրավիրվածների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների, դպրոցների աշխատակիցներ, մարդիկ, ովքեր աշխատում են թագավորական պալատում, ինչպես նաև Վինձորի բնակիչները՝ քաղաք Բերքշիրի կոմսությունում, որտեղ կանցկացվի հարսանեկան արարողությունը: Հարսանիքին, որը կկայանա մայիսի 19-ին, ընդհանուր առմամբ հրավիրված է 2640 մարդ: Քնեսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բոլոր հրավիրվածները կարող են հետևել նորապսակների ժամանմանը: Հայտարարության մեջ ասվում է, որ Մեգանն ու Հարին կցանկանային, որպեսզի հասարակ բրիտանացիները ևս մասնակցություն ունենային այդ տոնակատարությանը: «Այդ միությունը, ինչպես և մյուսները, կլինի ուրախ իրադարձություն, որը կարտացոլի հարսնացուի և փեսայի բնույթն ու արժեքները»,- գրում է BBC-ն: Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Վինձորի ամրոցում, որտեղ արքայազն Հարին կնքվել է 1984-ին: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
