«Սա Արցախն է՝ լեռների և ազատության երկիրը». լատվիացի բլոգերն այցելել է Արցախ
Լատվիացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին լրագրողների խմբի հետ 3 օրով այցելել է Արցախ: Eunetwork–ի իր բլոգում նա պատմել է Արցախ կատարած ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին: «3 օրով լրագրողների խմբի հետ այցելեցի ինձ համար անծանոթ մի երկիր՝ Արցախ, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ: Մեր ուղևորությունն սկսվեց Երևանից: Միկրոավտոբուսի վարորդը փորձառու էր, նա մեզ հաջող տեղ հասցրեց լեռների միջով: Դա իրապես արկածներով լի ճանապարհորդություն էր»,- Արցախի մասին իր հոդվածի առաջին մասն այսպես է սկսում բլոգերը: Բլոգերը պատմել է նաև Երևանի մասին՝ նշելով, որ այն ջերմ քաղաք է, առավել ջերմ, քան Ռիգան է կամ Բալթյան այլ քաղաք: «Ես պատրաստվում էի ձմռանը, փետրվարն է, սակայն նույնիսկ մեկ շապիկն ու բաճկոնը բավարար էին: Քաղաքում ջերմ եղանակ էր, և ես կարողացա տեսնել բազմաթիվ ճարտարապետական շենքեր քաղաքի փողոցներում»,- կիսվում է բլոգերը: Ալեքսեյը գրում է, որ դեպի Արցախ միակ բաց ճանապարհն անցնում է Արարատ բիբլիական լեռով, որը մնում է աջ կողմում: «Արարատը սուրբ լեռ է համարվում: Ըստ հնագույն լեգենդի՝ այնտեղ է իջևանել Նոյյան տապանը»,- նշում է բլոգերը: Բլոգերը պատմում է, որ արագորեն անցնելով Հայաստանի տարածքը՝ նրանք մտել են Արցախ: «Արցախը գտնվում է լեռներում: Այն կոչվում է «Լեռնային», քանի որ լեռնային բարձունքի վրա է, ամպերից էլ վեր: Պատկերացնո՞ւմ եք»,- կիսվում է Ալեքսեյը: Նրան զարմացրել են լեռների բարձրությունը, վեհությունը: Ալեքսեյը նկատում է, որ այս երկրի համար պատմական մարտեր են մղվել: «Շատերն են զոհվել՝ պաշտպանելով իրենց գյուղերն, ընտանիքները ու հողը։ Որոշ տեղերում մինչ օրս հրաձգություն է ընթանում»,- գրում է լատվիացի բլոգերը՝ հավելելով, որ այստեղ զինվորների նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան: Բլոգերը պատմում է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, հատկապես՝ երեկոյան Ստեփանակերտի գեղեցկության մասին, որն իր հյուրընկալ դռներն էր բացել իրենց առջև: «Քաղաքը պատերազմից հետո շատ արագ վերականգնվել է: Այնպիսի տպավորություն է՝ կարծես երկնքում ես: Թե ինչու, ասեմ, մենք այստեղ մի բացառիկ երևույթի ականտես եղանք. մշուշն ամպերի հետ ծածկել էր փողոցները: Տեղի բնակիչները սովոր են դրան, դա հեքիաթի էր նման»,- գրում է բլոգերը: «Սա Արցախն է՝ լեռների և ազատության երկիրը»,- եզրափակում է լատվիացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին՝ ակնկալելով ներկայացնել Արցախ կատարած ուղևորության մասին իր պատմության շարունակությունը: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00