Մանրամասներ՝ Դավիթաշենի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
Հունվարի 19-ին, ժամը ժամը 22:51-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Դեպքի վայր էին մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խմբերը: Պարզվել էր, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշի (վարորդ՝ 1988թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազի բալոնն, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում. Գազալցակայանի աշխատակից՝ 1986թ. ծնված Է. Կ-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Պայթունից վնասվել են մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի 4936S պետհամարանիշի (վարորդ՝ 1954թ. ծնված Լ. Գ.) և «Opel Astra J» մակնիշի 35 FN 156 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ն.) ավտոմեքենաները: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշի ավտոմեքենան, տանիքից իջեցրել գազի բալոնը և սահմանազատել տարածքը: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24