Իշխանությունն անսպասելի իրավիճակում. զուգահեռ գործընթաց. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Գնաճի հանդեպ իշխանության վերաբերմունքը մի կողմից լինելով սպասելի և օրինաչափ, մյուս կողմից բավական տարօրինակ է և թողնում է հակասական տպավորություն: Այն, որ մի շարք հարկատեսակների ավելացումը բերելու էր գնաճի, թերևս պարզ պետք է լիներ անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուր մնաց կառավարության և խորհրդարանի համար: Թեև իհարկե պետք է խոստովանել, որ թե կառավարությունում, թե խորհրդարանում կան անձինք, որոնց ինտելեկտը և մտածելու կարողությունն ավելի բարձր չէ, քան նախադպրոցական տարիքը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ անձնական որակներից և մոտիվացիաներից, կառավարության և խորհրդարանի գերակշռող մասն անկասկած հիանալի պատկերացնում է, թե ինչ է անում, և ըստ այդմ գնաճը որպես հարկերի ավելացման հետևանք, պատկերացնում էին նույնպես: Հետևաբար, կամ գործ ունենք պարզ մեխանիզմի հետ, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար քայլի և պատրաստ է սուր արձագանքի դեպքում կատարել որոշակի հետքայլեր, այսինքն վաղօրոք պլանավորել է նաև հետքայլերի որոշակի տարածություն և այսպես ասած միջինացված մի իրավիճակ, կամ էլ իշխանությունը հայտնվել է իր համար էլ որոշակի անսպասելի իրավիճակում և փորձումէ փնտրել ինչ-որ մեղավորների: Դա է վկայում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը գնաճի թեմայով, հետո ԱԺ լսումներ անցկացնելու մասին այսպես ասած հորդորը խորհրդարանին, նաև այդ լսումների ելքին սպասելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, նաև Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսպես ասած «բլից-կրիգը» ՊԵԿ ուղղությամբ, երբ մեկը վարչապետի բացակայությամբ իր մոտ էր կանչել ՊԵԿ նախագահին, մյուսը արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո այցելեց ՊԵԿ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36