Պաղեստինը կոչ է արել հրաժարվել Իսրայելը որպես պետություն ճանաչելուց
Երկուշաբթի ավարվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի 28-րդ նստաշրջանը, որի արդյունքների համաձայն՝ հայտարարություն է տարածվել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է Օսլոյի համաձայնագրերով նախատեսված անցումային շրջանի ավարտի մասին, հաղորդում է պաղեստինյան Wafa գործակալությունը: Կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել իրականացնել ստանձնած պարտականություններն ու վերջ դնել իսրայելական օկուպացիային, որն էլ հնարավորություն կտա պաղեստինցի ժողովրդին սեփական պետությունն ու մայրաքաղաքն ստեղծել Արևելյան Երուսաղեմում: Բանաձևն առաջարկում է հրաժարվել որպես պետություն ճանաչել Իսրայելը, քանի դեռ Իսրայելը չի ճանաչել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն: Բացի այդ, խորհուրդն Իսրայելից պահանջել է ամբողջությամբ դադարեցնել բնակավայրերի կառուցումը: Ինչպես նաև բանաձևում ասվում է, որ դադարեցվում է Իսրայելի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36