««Յուրայինների» ճոխ ապրելակերպն ապահովելու համար իշխանությունն անընդհատ մեծացնում է հարկային բեռը». Ոսկան Սարգսյան
Հայաստանի իշխանությունն արել է այն, ինչը ոչ մի դեպքում չպետք է աներ փաստացի, շարունակվող պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարությունը՝ հասարակությունը պառակտել է 2 անհավասար մասի՝ յուրայինների և օտարների: Փոքր մասը՝ «յուրայինները»՝ օլիգարխները և կուսակցակցական վերնախավն են, որին բաժին են հասնում պետբյուջեի փողերը, սուպերմարկետները, հանքերը, կարևոր ապրանքներ ներկրելու մենաշնորհները, ՀԷԿ-եր կառուցելու թույլտվությունները, պետական փողերով իրականացվող ծրագրերը: Հասարակության բացարձակ մեծամասնությանը «օտարներն» են, որոնք միայն հարկվելու համար են: «Յուրայինների» ճոխ ապրելակերպն ապահովելու համար անընդհատ մեծացնում են հարկային բեռը, նոր հարկեր և տուրքեր են մտցնում: Հայաստանում կյանքը վերածվել է մղձավանջ կինոյի. քանի գնում, պատկերն ավելի սարսափելի է դառնում: Հայաստանցիների մեծ մասը կանգնած է այլընտրանքի առաջ՝ կամ արտագաղթել կամ սոցիալական բունտի դուրս գալ: Աղբյուրը` Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24