«Կառավարությունը ոնց մատով ճտացնում է, հլու-հնազանդ ենթարկվում եք». Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին
«Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը գործընկերների քննարկմանը ներկայացրեց խմբակցության կողմից նախաձեռնված եկամտահարկի փոփոխությունների մասին նախագիծը: «Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը 23 տոկոսից իջեցնել 21-ի, 150-ից 300 ստացողների համար 28-ն իջեցնել 26-ի»,- ասաց Մելքումյանը: Հանրապետական Խոսրով Հարությունյանն արձագանքեց՝ ոչ թե քաղաքական խնդիր եք լուծում, այլ իմիտացիա եք անում, որ լուծում եք: «Արդյունք չի տալու, փոխարենը կարող ենք անդրադառնալ եկամտահարկի արմատական լուծումներին, որն ավելի ճիշտ է: Նման փոքր քայլերով չենք կարողանալու խնդիրը լուծել»: «Եթե կարողանայիք արմատական լուծումներ անել, կանեիք, չեք կարողանում: Բարի եղեք՝ մեր ուղղությունն ընդունեք»,- արձագանքեց Մելքումյանը Վերջում վարման կարգով ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը. «Կոչ եմ անում Աժ մեծամասնությանը չդառնալ Կառավարության կցորդը: Մեծ-մեծ խոսում եք խորհրդարանի դերի մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտացնում է, հլու-հնազանդ ենթարկվում եք»,- դիմելով հանրապետականներին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նախագիծը, սակայն, քվեարկության դրվելուց հետո չընդունվեց: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24