Վթար Սևան քաղաքում. կա 2 զոհ
Հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նաիրյան փողոցում «BMW» մակնիշի 34 FU 162 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ա. Ն.-ը և 1988 թ. ծնված Լ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Լ.Հ.-ը մահացել է, իսկ Ա. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որը Սևան քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54