Քանի օր պետք է պահել աղցաններն ու քաղցրավենիքը. խորհուրդներ՝ տոներից առաջ
Առողջապահության նախարարության խորհուրդները՝ տոներից առաջ.
Սառեցված մսամթերքը՝ հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100C, ապա սառեցնել եփելուց հետո: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ և վարակներ: Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 700C բարձր ջերմաստիճանում): Ձեռքերը հարկ է լվանալ 20 վայրկյանի ընթացքում՝ օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում: Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում: Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները՝ թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսն, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել 24 ժամ: Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազըրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ: Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ: Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
294Երեկ, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
37027.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
15326.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
17025.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13719.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
45418.04.2024, 12:24