Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը

380
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 14:15
Հայտնի է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը

Արդեն հայտնել էինք, որ ժամը12.00-ից 12.30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնային արտադրամասում, որի հետևանքով զոհվել է ԲԿ-ի աշխատակիցներից մեկը: Ինչպես տեղեկացրել է տնօրեն Արման Հովակիմյանը, զոհված Վահրամ Գասպարյանը 42 տարեկան էր: Պայթյունի պահին թթվածնային կայանում է եղել նաև օրվա պատասխանատուն, ով թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Արման Հովակիմյանը տեղեկացրել է, որ պայթած բալոնը չի պատկանել բժշկական կենտրոնին: