Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Վրաերթի հետևանքով 40-ամյա կինը մահացել է

422
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 19:00
Վրաերթի հետևանքով 40-ամյա կինը մահացել է

Օգոստոսի 21-ին, ժամը 4.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը, ժամը 6.20-ին, կինը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: