4 զինծառայողներ բուժվելուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվել են մեկնել ծառայության վայր. հարուցվել են քրեական գործեր
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր՝ պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և այլ պաշտոնյաներ: Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր՝ պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք: Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18