Սպանվել է հայտնի գեղասահորդ Դենիս Տենը
643
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 16:55
Սոչիի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ղազախ գեղասահորդ Դենիս Տենն այսօր մահացել է հիվանդանոցում՝ դանակահարվելուց հետո։ Այսօր Ալմաթիում՝ տեղի ժամանակով 15։00-ին մոտ, մարզիկի վրա հարձակվել են գողերը, երբ գեղասահորդը վրա է հասել և տեսել, թե ինչպես են փորձում գողանալ իր ավտոմեքենայի հայելիները։ Մարզիկը դանակահարվել է, ապա հոսպիտալացվել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Բժիշկների խոսքով՝ մարզիկը հիվանդանոց է բերվել արդեն կլինիկական մահվան վիճակում։ Բժշկական միջամտությունները որևէ արդյունք չեն տվել։ Նշենք, որ 25 ամյա Դենիսը Սոչիի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր, աշխարհի 2013 թվականի առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի բազմակի հաղթող։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00