Ծանրամարտ. Սամվել Բաբակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
918
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 19:50
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 160 կգ և հրելով 201 կգ, երկամարտի 361 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը, հաջող կատարելով 2 մոտեցում, 3-րդն էր, իսկ հրում վարժությունում, հաջող կատարելով 2 մոտեցում՝ 4-րդը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարիս Իբրահիմ Էլբաքը ՝ երկամարտի 385 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Կոլումբիան ներկայացնող Ջոնաթան Ռիվաս Մոսկերան՝ երկամարտի 385 կգ արդյունքով։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00