Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.

«Գայանե Սահակյանը նպատակահարված խեղաթյուրում է և սուտ տեղեկությունները տարածում իմ երեխայի մահվան վերաբերյալ». Նարեկ Գրիգորյան

160
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 00:05
«Գայանե Սահակյանը նպատակահարված խեղաթյուրում է և սուտ տեղեկությունները տարածում իմ երեխայի մահվան վերաբերյալ». Նարեկ Գրիգորյան

Մոտ մեկ ամիս առաջ մահացած աղջնակի հայրը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ես Նարեկ Գրիգորյանս, հունիսի 5 ին մահացած Էվելինա Գրիգորյանի հայրը պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նպատակահարված խեղաթյուրում է և սուտ տեղեկությունները տարածում իմ երեխայի մահվան վերաբերյալ։
Ի գիտություն ձեզ, տիկին Սահակյան, սկզբնական դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է որ երեխաս մահացել է սուր սրտի անբավարարության 3°, սուր միոկարդիտ և որպես վարկած բնածին սրտի արատ։ Հարկ եմ համարում նշել, որ երեխայիս սիրտը 40 գրամի փոխարեն եղել է 104 գրամ, միոկարդան մեկ սմ. ավելի հաստացած, աջ սրտի փորոքը կիսված, ձախ փորոքում հայտնաբերել են 17մլ. հեղուկ ,իսկ կրծքավանդակի շրջանից արտահանել են տասնյակից ավելի բորբոքված գեղձեր, որոնք վկայում սուր բորբոքման պրոցեսի մասին։ Ըստ դատաբժշկի՝ երեխաս ունեցել է բժիշկի համար ակնհայտ շոշափելի և լսելի առողջական խնդիրներ։ Նշեմ նաև այն փաստը, որ մինչև երեխայիս մահը Հայաստանի Հանրապետության ոչ մի բժշկական հաստատություն չի ախտորոշել երեխայիս մոտ ոչ մի առողջական խնդիր, այդ թվում նաև՝ սրտի բնածին արատ։
Միևնույն ժամանակ փաստում եմ, որ իմ երեխան Հերացու անվան պոլիկլինիկայում չի ստացել բոլոր անհրաժեշտ 3 պատվաստումները, այլ՝ դրանցից ընդամենը 2-ը՝ չպահպանելով օրենքով նախատեսված ժամկետները և ընդմիջումը։ Առաջին պատվաստումից մենք հրաժարվել ենք՝ հիմնվելով երեխայիս մոտ առկա սուր ալերգիկ ֆոնի առկայությանը, իսկ հաջորդ 2 հինգավալետ ներարկումները ստացել ենք մայիսի 5-ից հունիսի 5ը՝ բժիշկների կողմից խախտելով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ 10 ԳԼԽԻ 61 ԿԵՏԸ և 12 ԳԼԽԻ 74 ԿԵՏԵՐԸ ։
ՍԿ 3.1.6.009-08
Դրանք են.
ԳԼՈՒԽ 10
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԴԻՖԹԵՐԻԱՅԻ ԵՎ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ
61. Պատվաստումների կուրսը եռանվագ է՝ 45 օր ընդմիջումներով (առաջին դեղաչափը՝ 3 ամսականում, երկրորդը՝ 4.5 ամսականում, երրորդը՝ 6 ամսականում): Ընդմիջումների նշված ժամկետը չի թույլատրվում կրճատել: Առողջական վիճակի հետ կապված պատվաստումների միջև ընդմիջումների մեծացման դեպքում պատվաստումը կատարվում է երեխայի առողջացումից անմիջապես հետո:
ԳԼՈՒԽ 12
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏԻ ԴԵՄ
74. Պատվաստման ենթակա են երեխաները՝ սկսած 3 ամսականից: Պատվաստումների կուրսը եռանվագ է 45 օր ընդմիջումով (առաջին դեղաչափը՝ 3 ամսականում, երկրորդը՝ 4,5 ամսականում, երրորդը՝ 6 ամսականում): Ընդմիջումների նշված ժամկետը չի թույլատրվում կրճատել: Առողջական վիճակի հետ կապված պատվաստումների միջև ընդմիջումների մեծացման դեպքում պատվաստումը կատարվում է երեխայի առողջացումից անմիջապես հետո:

Այն փաստը, որ երեխայիս մահի պատճառ կարող էր դառնալ նաեւ պատվաստանութի ոչ ճշգրիտ ներարկումը, ոչմի իրավական ակտով դեր չի հերքվել , քանի որ դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել ։
Ի գիտություն ձեզ տիկին Սահակյան ,հարկ եմ համարում տեղյակ պահեմ ձեզ, քանի որ դուք դա չգիտեք, որ Quinvaxem հինգավալետ պատվաստանութը պարունակում է 6.5 մ.գ.փայտացման անատոկսին որը կարող է առաջացնել երեխաների մոտ պատվաստումից հետո սուր միոկարդիտ -(Сывороточная болезнь): Այնպես որ, մյուս անգամ դոշ տալով և գովազդելով ձեր դեղամիջոցը, մի մոռացեք հանրությանը նաև հայտնել նման կարևորագույն տեղեկություները ։
Ես Նարեկ Գրիգորյանս հորդորում եմ ձեզ դադարեցնել սուտ տեղեկություններ տարածել համացանցում և լրատվամիջոցներին, չմոլորեցնել հանրությունը տարածելով իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ։ Հակառակ դեպքում ես Նարեկ Գրիգորյանս ստիպված եմ լինելու դիմում ներկայացնել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք պարզեն, ձեր գործողությունների օրինականությունը։
Քանի որ դուք Գայանը Սահակյանը լինելով ՀՀ ԱՆ ԻԱԾ ղեկավար , օգտվելով ձեր զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից,վայելով ՀՀ հասարակության վստահությունը և հարգանքը, տարածում եք իրականությանը չհամապատասխանող կամ ոչ լիարժեք տեղեկություններ , Հայաստանի Հանրապետությունում իմ դուստրը "Էվելինա Գրիգորյանի " մահվան փաստով, հարուցված քրեական գործի վերավերյալ որտեղ Էվելինա Գրիգորյանը ճանաչվել է որպես տուժող ։
ՀՀ ՔՕ
Հոդված 130/2
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով։

Թող միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավապահ մարմինները ու նրանց նորանշանակ ղեկավարները Մանվելներով չտարվեն ։
Այս երկրում ավելի շատ սպիտակ խալաթներով մարդասպաներ կան, քան տուշոնկա գողացող»։