Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ»-ի մանկապատանեկան թիմերին

474
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 17:20
ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ»-ի մանկապատանեկան թիմերին

Մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում որոշում է կայացվել տուգանել նաև «Շիրակ»-ի մանկապատանեկան թիմերը։

«22/05/18թ. «Շիրակ-1-05»-«Սիս-Կիլիկիա-05» (13D-004) խաղին «Շիրակ-1-05» թիմի անհարգելի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Շիրակ-1-05» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ։

22/05/18թ. «Շիրակ-1-05»-«Սիս-Կիլիկիա-05» (13D-004) խաղին «Շիրակ-1-05» թիմի անհարգելի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ
հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Շիրակ-1-05» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:

22/05/18թ. «Չարբախ»-«Շիրակ ՖԱ» (ՖԶ2-006) խաղին «Շիրակ ՖԱ» թիմի անհարգելի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 4-
րդ կետի համաձայն՝ «Շիրակ ՖԱ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ»: