Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀՖՖ-ն իրավունք չունի նվազեցնելու ակումբի միավորները». «Շիրակ»-ի պատասխան հայտարարությունը

610
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 17:55
«ՀՖՖ-ն իրավունք չունի նվազեցնելու ակումբի միավորները». «Շիրակ»-ի պատասխան հայտարարությունը

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը չի ընդունվել, ակումբից հանվել է 12 միավոր, ինչի արդյունքում ակումբը զրկվել է չեմպիոնությունից։ Ի պատասխան ՀՖՖ-ի հայտարարության՝ «Շիրակ»-ը հայատարարություն է տարածել։

«Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը և նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները՝ ըստ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանի որոշման, որը ներկայացնում ենք ստորև»,- նշված է հայտարարության մեջ։ Կից ներկայացված են որոշման լուսանկարները։