Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել արբիտրաժային վարույթին վերաբերող նյութեր»․ «Շիրակ»-ի հայտարարությունը

360
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 17:25
«ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել արբիտրաժային վարույթին վերաբերող նյութեր»․ «Շիրակ»-ի հայտարարությունը

Շիրակ ՖԱ և ՀՖՖ ունեն արբիտրաժային համաձայնություն և բոլոր վեճերը պետք է քննվեն արբիտրաժային դատարանների կողմից։

Հաշվի առնելով այն, որ Կողմերը չեն սպառել Արբիտրաժային համաձայնության շրջանակներում Արբիտրաժ դիմելու իրավունքը, բոլոր նյութերը, որոնք կարող են կազմել արբիտրաժային վարույթի նյութեր գաղտնի են և Կողմերից որևէ մեկը իրավունք չունի հրապարակել այդ վարույթների համար հիմք հանդիսացող նյութերը մինչև Արբիտրաժի կողմից վերջնական որոշման կատարումը։

Այդ պատճառով այն նյութերը, որոնք ներկայացվելու և քննարկվելու են արբիտրաժում չեն կարող հրապարակվել ՀՖՖ և Շիրակ ՖԱ-ի կողմից։ Հատկապես ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք վերաբերվելու են արբիտրաժային վարույթին։