Al Jazeera-ն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին
Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հեռուստաընկերության կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ վերջերս ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել՝ իր վարչապետության դեմ ցույցերից հետո: Վերջին 10 օրում, ինչպես նկատում է կայքը, հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել մայրաքաղաք Երևանի փողոցներ և պահանջում էին իշխանություններից լիազորություններից զրկել Սերժ Սարգսյանին: «Եվ, վերջապես երկուշաբթի օրը Սարգսյանը հայտարարեց, որ կատարում է ցուցարարների պահանջը»,- ասվում է հոդվածում: «63-ամյա Սարգսյանն, ով ղեկավարել է երկիրը 10 տարի, ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,- գրում է Al Jazeera-ն: Կայքը հաղորդում է նաև, որ Սարգսյանի դեմ ցույցերին էին միացել մի խումբ զինվորականներ: Նշենք, որ ավելի վաղ Ս. Սարգսյանի հրաժարականին անդրադարձել էին ՌԴ ԱԳՆ-ն, որի հայտարարություն մեջ, մասնավորապես, ասված էր, որ Ռուսաստանը մշտապես Հայաստանի կողքին է: ԵԱՀԿ ՄԽ-ն, իր հերթին, կոչ էր արել խուսափել տարածաշրջանում լարվածությունից: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48