Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Ադրբեջանը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետի 3 արկ. իրադրությունը սահմանին

367
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 13:45
Ադրբեջանը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետի 3 արկ. իրադրությունը սահմանին

Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: