Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայաստանում միջազգային ավտոմրցարշավ կանցկացվի

367
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 18:40
Հայաստանում միջազգային ավտոմրցարշավ կանցկացվի

Մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը: Մրցարշավին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։ Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ: Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում են 5 երկրների ավելի քան 200 ավտոմրցարշավորդներ: