Օգտատերերը քննադատում են Մարուքյանին և Սարգսյանին
«Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը...»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ կցելով այս լուսանկարը: Սարգսյանի գրառման ներքո օգտատերերը մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ իրենք միասնական պայքար են ակնկալում դաշինքից. «Ես ընտրել եմ «Ելք»-ին, սատարել եմ, որ փողոց դուրս գաք այս կարևոր պահին։ Մեզ պետք չէ նման խոսքեր լսելը»: «Տեղին չէր համեմատությունը, պարոն Սարգսյան»: Մեկ այլ օգտատեր հավելել է. «Փողոց դուրս գալն այս պահին գլոբալ կարևորություն ունի։ «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ ինչո՞ւ գնանք փողոց, եթե գիտենք՝ բան դուրս չի գալու։ Ես էլ հարց եմ տալիս՝ ինչի՞ եք գնացել ԱԺ կամ ինչի՞ եք նախագահի թեկնածու առաջադրում, եթե գիտեք, որ հաղթել հնարավոր չի։ Ես ահավոր հիասթափված եմ ԼՀ-ից։ Չէի սպասում, որ այդքան վախկոտ դուրս կգան... Նիկոլն այդքան բանի միջով է անցել, զրկանքներ կրել, ինչի, երևի մի տոկոսը կրած լինեք, թե չէ (նկատի ունեմ ԼՀ-ին), բայց մարդն էլի անձնազոհաբար պատրաստ է փողոց դուրս գալ, եթե մնացած օդերը փակված են։ Իսկ ինչ վերաբերվում է ձեզ, պրն Արամ Սարգսյան, և «Հանրապետություն» կուսակցությանը, կարծում եմ և հավատում եմ, որ դուք էլ կմիանաք փողոցային պայքարին։ Ուրիշ եղանակ չկա, հասկացեք»: Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքար սկսելու շուրջ «Ելք»-ում դեռևս կոնսենսուս չկա, քննարկումները շարունակվում են: Դաշինքից միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել ու արդեն իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան՝ ապրիլի 3-ին հանրահավաք անցկացնելու համար: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48