Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

Մահացել է Սթիվեն Հոքինգը

1766
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 09:55
Մահացել է Սթիվեն Հոքինգը

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ֆիզիկոսի ընտանիքի ներկայացուցիչներին:

Նա 77 տարեկան էր:

Համատեղ հայտարարության մեջ Հոքինգի երեխաները նշել են, որ իրենց հայրը մեծ գիտնական և արտասովոր մարդ էր, ում աշխատանքն ու ժառանգությունը կապրեն երկար տարիներ:

Նշենք, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ): Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։