Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արտաշ Ասատրյանը՝ նոր տեսահոլովակների, համերգային շրջագայությունների մասին

576
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 12:20
Արտաշ Ասատրյանը՝ նոր տեսահոլովակների, համերգային շրջագայությունների մասին

Ապրիլի 8-ին Գլենդելի Ալեքս թատրոնում տեղի կունենա Գրիշա Ասատրյանի արտերկրյա առաջին մենահամերգը, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայրը՝ երգիչ Արտաշ Ասատրյանը: «Հայաստանում մենահամերգներ ունեցել է, բայց դրսում՝ առաջինն է: Բոլորս Գրիշայի կողքին ենք, որպեսզի աջակցենք նրան»,- նշեց Արտաշը: Նա չհստակեցրեց, թե երբ կվերադառնան Հայաստան. ամեն ինչ կախված է ընթացիկ աշխատանքներից: Վերջինը ևս համերգային տարբեր առաջարկներ է ստացել Միացյալ Նահանգներում, ընթացքի մեջ են նաև նոր երգերի, տեսահոլովակների պատրաստման աշխատանքները: «Վերջերս Էրիկ Շեյնի հետ «Մի գնա», «Աչքերդ խումար» տեսահոլովակները ներկայացրեցինք երկրպագուների դատին... Բացի այդ, աշնանը համերգային շրջագայության եմ պատրաստվում Ռուսաստանում, եվրոպական տարբեր քաղաքներում»,- ասաց երգիչը:

Արտաշից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞վ է զբաղվում Էջմիածնում (ապրում է այնտեղ-խմբ.). «Եթե համերգների առաջարկներ լինում են, համերգների եմ մասնակցում, կորպորոտիվների, ուրախ առիթների... Ռեստորաններում չեմ աշխատում»,- նշեց նա: