Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Աստղիկ» ԲԿ-ն խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին հիվանդանոց հրավիրելու համար. «Ժամանակ»

1199
Շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ., 10:20
«Աստղիկ» ԲԿ-ն խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին հիվանդանոց հրավիրելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար:

Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում:

Կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կա՛մ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կա՛մ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղված»:

Մանրամասները՝ փերթի համարում: