Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Բարսելոնա»-ն պատմական հաղթանակ է տոնել (տեսանյութ)

227
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 02:15
«Բարսելոնա»-ն պատմական հաղթանակ է տոնել (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն, «Ռեալ Սոսյեդադ»-ին հյուրընկալվելիս, պատմական հաղթանակ է տոնել։ Կատալոնացիները, պարտվելով 0։2 հաշվով, քամբեքի հեղինակ են դարձել՝ հանդիպումն ավարտելով 4։2 հաշվով։ Այսպիսով «Բարսելոնա»-ն ընդհատել է «Ռեալ Սոսյեդադ»-ին հյուրընկալվելիս պարտությունների շարքը, որը ձգվում էր 2007-ի մայիսի 5-ից։ Նշենք, որ «Բարսելոնա»-ն 51 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։