Yerevan:   0 °C
Today:   Friday, 25 October, 2024

«Խստորեն դատապարտում եմ»․ Մեսրոպ Առաքելյան

95
Yesterday, 22:24
«Խստորեն դատապարտում եմ»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խստորեն դատապարտում եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից՝ իրենց նախընտրական խոսքում «Հայաստանի ճակատագրին» անդրադառնալուն։
Մասնավորապես, նախագահները նշել են, որ Վրաստանի խորհրդարանի ընտրություններից է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը։
Անթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար նման ձևակերպումներով անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանը։
Հայ-վրացական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և վստահ եմ, շարունակելու են լինել այդպիսին անկախ ընտրությունների արդյունքներից»։