Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
![]() South Side Compton Crips-ի նախկին ավազակախմբի առաջնորդ Դուեյն «Քիֆ Դ» Դեյվիսը դատապարտվել է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու համար: Associated Press-ի փոխանցմամբ՝ նա դատապարտվել է 40 տարվա ազատազրկման: 63-ամյա Դեյվիսը մեղավոր է ճանաչվել հրազենով առաջին աստիճանի սպանության մեջ: Հանցագործությունը կատարվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ի գիշերը: Մեղադրող Մարկ ԴիՋակոմոն հայտարարել է, որ անկախ դատարանի կողմից նշանակված պատժից, Դեյվիսը «երաշխավորված կմահանա» բանտում: Մեղադրանքների մեծ մասը հիմնված էր «Քիֆ Դ»-ի ցուցմունքների և հուշագրության վրա, որը նա հրապարակել է 2019 թվականին: ԴիՋակոմոն պնդել է, որ Դեյվիսը փորձել է շահույթ ստանալ սպանությունից: «Իմ կարծիքով, նա արժանի է հնարավոր առավելագույն պատժին», - ասել է մեղադրողը: Դեյվիսն իր մեղքը չի ընդունել։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
