«Մեսրոպ Մանուկյանն իր աներոջ բենզալցակայանի պաշտպանությունն էր իրականացնում»․ Սերոբ Սարգսյան
![]() «Երևանի քաղաքապետարանն ամեն օր կատարում է քանդման աշխատանքներ, որևէ տեղ չկար Մեսրոպ Մանուկյանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա հանձն առել բուդկեքի պաշտպանությունը, ինչո՞ւ էր աղմկում Մեսրոպ Մանուկյանը, կամ որտե՞ղ էր Մեսրոպ Մանուկյանի փորացավը»,- Շինարարների փողոցում, որտեղ նախատեսվում են կրպակների քանդման աշխատանքներ, լրագրողների հետ զրույցում ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ «Ես իրեն երեկ ասել եմ բուդկի պաշտպան, բայց ինչպես պարզվեց՝ Մեսրոպ Մանուկյանը ոչ թե բուդկի պաշտպան էր, այլ իր աներոջ բենզալցակայանի պաշտպանությունն էր իրականացնում այստեղ։ Այս նույն գծի շարունակությամբ մայթի վրա կա բենզալցակայան, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ մոտենում ենք իր աներոջ բենզալցակայանին, եկել, բարձր-բարձր գոռում էր»,- շարունակեց թաղապետը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
