«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽՎ-ում
![]() ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ-ում պատասխանեց բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին՝ Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգևորականներ»: Իր ելույթում ՔՊ-ականը ՀԱԵ վերաբերյալ հնչած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ»։ Նա պնդեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն։ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց հոգևորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։ Պատճառն այն է, որ Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրան ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
