«Աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից». ԵԽԽՎ պատգամավոր
![]() Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում անգլիացի պատգամավոր Էդվարդ Լին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հալածանքներին. Շեշտելով, որ ինքը չեզոք է հայկական քաղաքականության նկատմամբ և միանում է քննարկումների ընթացքում արդեն հնչած՝ ցանկացած արտաքին միջամտության դատապարտումներին, նա, այնուամենայնիվ, առաջարկել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկել ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ»,- հայտարարել է պատգամավորը։ Լիի պնդմամբ՝ խոսքը սոսկ քաղաքական տարաձայնությունների մասին չէ, այլ «կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակման»։ Նա հայտարարել է նաև, որ վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ։ Պատգամավորի պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրույթներ, որոնք ուղղված են եկեղեցու ինքնավարության սահմանափակմանը։ Խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս քաղաքականությունը շարունակություն է ստացել։ Լին հայտարարել է նաև, որ վերջին շաբաթներին կառավարությունը հրապարակել է իր պատվերով պատրաստված զեկույց, որը քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, և սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննություն՝ եկեղեցական կանոնադրությունները փոխելու նպատակով։ Պատգամավորի կարծիքով՝ հնագույն եկեղեցական նորմերին միջամտելու համար պետական մեխանիզմների օգտագործումը մարդու իրավունքների և դավանանքի ազատության խախտում է։ «Այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն։ Ես լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը։ Դրանք օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողության տակ դնելու համար»,- հայտարարել է նա։ Ամփոփելով՝ Լին Եվրոպայի խորհրդին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։ «Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, նախ և առաջ պետք է հանդես գա պաշտպանության օգտին»,- ասել է նա։ |

Հրդեհի հետևանքով 5000 բաժանորդ հոսանքազրկված է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9119:30
«Տաշիրենց բացատրեք, որ Տիգրանաշենի թեման անգամ Տիգրանաշենում ապրողներին չի հուզում». Արգիշտի Կիվիրյան
6919:24
«Պատկերացրեք՝ թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան
8217:36
«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
11217:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
9716:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
12316:06
