Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք` ընդդեմ հուսիների
![]() Եմենի Ներկայացուցիչների պալատը առցանց նիստում հաստատել է Եմենի նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի խնդրանքը՝ հուսիներին հակազդելու համար ընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Եմենի կառավարության SABA լրատվական գործակալությունը: Միջոցառումն ուժի մեջ է մտնում հայտարարման պահից և ուժի մեջ կմնա մինչև դրա ընդունմանը հանգեցրած հանգամանքների վերացումը: Խորհրդի հայտարարության համաձայն՝ որոշումը հիմնված է Եմենի Սահմանադրության 37-րդ հոդվածի վրա, որը կարգավորում է ընդհանուր զորահավաքը, ինչպես նաև ազգային պաշտպանության, արտակարգ միջոցառումների և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ այլ սահմանադրական և իրավական դրույթներ: Խորհուրդը նաև վերահաստատել է իր աջակցությունը Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային և կոչ է արել ազգային միասնության և քաղաքական ուժերի համակարգման: Ալիմին նախկինում համաներում էր հայտարարել շարժման այն անդամների համար, ովքեր հրաժարվում են հուսիների համար կռվելուց կամ աշխատելուց: Վերջին շաբաթներին հուսիներն ակտիվացրել են Եմենի կառավարական ուժերի և Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները: Խմբավորումը գրավել է Կարմիր ծովի ափի զգալի մասը և շարունակում է կռվել երկրի ներսում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
