«Քննարկել ենք Ուկրաինային աջակցելու փաթեթը». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին նա գրել է թելեգրամյան ալիքում։ «Խոսել ենք նախևառաջ անվտանգության հարցերի և Ուկրաինայի համար ձմեռային աջակցության փաթեթի մասին։ Շարունակում ենք աշխատել Ուկրաինայում SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների արտադրության հնարավորության, ինչպես նաև գործընկերների հետ համատեղ հակաբալիստիկ FREYJA ծրագրի ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։ Նա հայտարարել է, որ նախևառաջ նախատեսվում է այդ համակարգերի և դրանց զինամթերքի գնումներն իրականացնել Եվրոպական միության (ԵՄ) վարկի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ արտադրության առաջին արդյունքները հնարավոր կլինի ստանալ արդեն այս տարի։
|

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
