Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
![]() Բրազիլիայում 36-ամյա ֆերմերը ձերբակալվել է ChatGPT-ին գրեթե երկու ամիս հաղորդագրություններ ուղարկելուց հետո, որոնցում նա քննարկել է իր ութամյա որդու սպանությունը և ուրիշների վրա հնարավոր հարձակումները։ BBC Brazil ծառայության տվյալներով՝ ոստիկանությունը կարծում է, որ հաղորդագրությունների բովանդակությունը վկայում է հանցավոր պլանավորման մասին։ Տղամարդը ձերբակալվել է հունիսի 19-ին Սան Գաբրիել դա Պալհա մունիցիպալիտետի գյուղական վայրերից մեկում։ Երեք օր առաջ Բրազիլիայի արդարադատության նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը տեղեկատվությունը փոխանցել է Էսպիրիտու Սանտու նահանգի ոստիկանությանը։ OpenAI-ն տեղեկացրել է ՀԴԲ-ին օգտատիրոջ հաղորդագրությունների մասին, որից հետո ԱՄՆ-ի գործակալությունը տեղեկացրել է բրազիլական իշխանություններին։ Տարածաշրջանային կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումի ղեկավար Բրեննա Անդրադեն ասել է, որ գործն առաջնահերթություն է ստացել երեխայի նկատմամբ ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Քննիչները կարծում են, որ տղամարդը ChatGPT-ի հետ քննարկել է ոչ միայն որդու սպանությունը, այլև դպրոցների, եկեղեցիների և ոստիկանների վրա հնարավոր հարձակումները։ Նա նաև որոնել է վտանգավոր նյութերի մասին տեղեկություններ և փորձել է շրջանցել չաթբոտի սահմանափակումները՝ վերաձևակերպելով հարցումները: Տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է առարկաներ և նյութեր, որոնք այժմ վերլուծվում են փորձագետների կողմից: Հետաքննիչները նաև ուսումնասիրում են կասկածյալի բջջային հեռախոսը և փորձում են պարզել, թե արդյոք նա որևէ կոնկրետ քայլ է ձեռնարկել քննարկված ծրագրերը իրականացնելու համար: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
