Եվրոհանձնաժողովն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է հատկացրել
![]() Եվրոհանձնաժողովը 3,3 մլրդ եվրո է հատկացնում Կիևին՝ սպառազինության ձեռքբերման համար: Այս մասին հայտնել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Այսօր մենք 3,3 մլրդ եվրո ենք հատկացնում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար՝ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակում։ Եվրոպան կշարունակի Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ իր ժողովրդի և տարածքի պաշտպանության համար»,- ասվում է Եվրոհանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հատկացված գումարն ուղղվելու է Կիևի հակաօդային պաշտպանության կարիքների, այդ թվում՝ Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռների ձեռքբերմանը։ Ավելի վաղ Եվրոհանձնաժողովը հավանություն էր տվել Ուկրաինայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև պաշտպանության այլ կարիքների համար 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
