Իրանում լայնածավալ վարժանքներ են սկսվել
![]() Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են «Ջան Ֆադա» («Պատրաստ զոհաբերության») լայնածավալ վարժանքները, որոնց մասնակցում են մարտական գումարտակների ներկայացուցիչներ, հաղորդում է Tasnim-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» զորահավաքային կազմակերպության ղեկավար Հոսեյն Թաեբը նշել է, որ վարժանքները նպատակ ունեն ցուցադրել ազգային դիմադրողականության բարձր մակարդակ, հասարակության համախմբում և երկրի պատրաստակամությունը՝ ապահովելու կայուն անվտանգություն արտաքին սպառնալիքների և Միացյալ Նահանգների ճնշման պայմաններում։ Միջոցառումները մեկնարկել են շքերթով, որին մասնակցել է 313 հազար մարդ։ Շքերթի ընթացքում ներկայացվել են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ցուցադրվել են դրանց մշակման ոլորտում երկրի տեխնոլոգիական ձեռքբերումները։
|

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
