Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
![]() Քիմ Քարդաշյանը 2016 թվականին Փարիզում տեղի ունեցած զինված կողոպուտի գործով ստացել է մեկ եվրոյի չափով խորհրդանշական փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գործով մեկ այլ հայցվորի փաստաբանին։ Փաստաբանի խոսքով՝ հենց այդքան գումար էր Քարդաշյանը պահանջել որպես փոխհատուցում։ Լրատվամիջոցը նշում է, որ հյուրանոցի ընդունարանի աշխատակցին դատարանը տվել է մոտ 110 հազար եվրոյի փոխհատուցում։ Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը զինված անձիք ներխուժել էին փարիզյան Hôtel de Pourtalès հյուրանոցի այն համարը, որտեղ հանգրվանել էր Քիմ Քարդաշյանը։ Հանցագործները կապել էին նրան, ապա գողացել մոտ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր։ 2025 թվականի մայիսին Փարիզի երդվյալ ատենակալների դատարանը կողոպուտի գործով 10 անձի նկատմամբ դատավճիռներ էր կայացրել։ Գործով գլխավոր մեղադրյալ Աոմար Այթ Քեդաշը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, որից 5 տարին՝ պայմանական։ Երկու մեղադրյալ արդարացվել էին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
